ԵՆԲ-ը Հայաստանին կտրամադրի 30,316 մլն եվրո Բագրատաշեն, Բավրա և Գոգավան ՀԱԿ-երի վերակառուցման համար

ԵՆԲ-ը Հայաստանին կտրամադրի 30,316 մլն եվրո Բագրատաշեն, Բավրա և Գոգավան ՀԱԿ-երի վերակառուցման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հեյնս Օլբերսը ստորագրել են վարկային պայմանագիր Վրաստանի հետ սահմանին գտնվող Բագրատաշեն, Բավրա և Գոգավան ՀԱԿ-երի վերակառուցման համար 30,316 մլն եվրո տրամադրելու մասին:

«Դա վերաբերվում է ողջ ենթակառուցվածքի արդիականացմանը քաղաքացիների և ապրանքների կողմից սահմանն օրինական կերպով հատելը թեթևացնելու համար: Եվ դա պետք է անել ԱՀԿ չափանիշներին համապատասխան»,- համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով, դրանում շահագրգռված են եվրոպական երկրները, ինչպես նաև Ռուսաստանը և Ուկրաինան, որոնց հետո Հայաստանն առևտուր է իրականացնում:

Ֆինանսների նախարարը նշել է, որ այդ երեք ՀԱԿ-երի վերակառուցման համար բացի Եվրոպական ներդրումային բանկից 10,294 մլն եվրո կտրամադրի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, 12 մլն եվրո` Հարևանության ներդրումային գործակալությունը, 3,318 մլն եվրո գրանտ` Եվրամիությունը, 0,8 մլն եվրո` UNDP-ն: «Ծրագիրը կիրականացնի UNDP-ն, իսկ գլխավոր շահառուն Պետեկամուտների կոմիտեն է»,- հավելել է նա:

Գաբրիելյանի խոսքով, Եվրոպական ներդրումային բանկի վարկի մարման ժամկետը 4,25 տարի է, արտոնյալ մարման ժամկետը` 2 ամսից 7 տարի, իսկ տոկոսադրույքը յուրաքանչյուր տրանշի համար լողացող է լինելու:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---