Վաչե Գաբրիելյան. Հայաստանի ընդհանուր պետական պարտքն այժմ կազմում է շուրջ 4 մլրդ դոլար![]() 7 օգոստոսի 2012 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ընդհանուր պետական պարտքն այժմ կազմում է շուրջ 4 մլրդ դոլար: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը Եվրոպական ներդրումային բանկի հետ նոր վարկային պայմանագրերի ստորագրումից հետո: «Մոտավորապես կես մլրդ կազմում է ներքին պարտքը, իսկ արտաքին պարտքը` շուրջ 3,4 մլրդ»,- նշել է Գաբրիելյանը: Այսօր Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հեյնս Օլբերսը ստորագրել են վարկային համաձայնագրեր «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի մասին» 6,5 մլն եվրոյի չափով և Բագրատաշեն, Բավրա և Գոգավան ՀԱԿ-երի վերակառուցման համար 30,316 մլն եվրո տրամադրելու մասին: Վարկերի մարման ժամկետը 4,25 տարի է, արտոնյալ մարման ժամկետը` 2 ամսից 7 տարի: Partner news Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Partner news |