Օլիմպիական խաղեր. Հովհաննես Վարդերեսյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար

Օլիմպիական խաղեր. Հովհաննես Վարդերեսյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար

PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մինչև 66 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Վարդերեսյանն իրավունք ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Բանն այն է, որ նրա առաջին մրցակից Կիմ Հուեոնվուն (Կորեա), որից հայ ըմբիշը պարտվել էր որակավորման փուլու, բոլոր մենամարտերում հաղթանակ տարավ և մտավ եզրափակիչ: Այսպիսով, Վարդերեսյանը կմասնակցի սփոփիչ մենամարտերին: Հաղթելու դեպքում նա հնարավորություն կունենա պայքարել Օլիմպիական բրոնզե մեդալի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---