Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 56-րդ տեղը

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 56-րդ տեղը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և զբաղեցնում է 56-րդ տեղը 559 միավորով:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 6-րդ հորիզոնականում է 1192 միավորով, Դանիան՝ 10-րդ 1017 միավորով, Չեխիան նահանջել է 19-րդ հորիզոնականը 854 միավորով, Բուլղարիան` 94-րդ տեղը 373 միավորով, իսկ Մալթան 143- րդն է հորիզոնականը 196 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1605 միավորով: Երկրորդ տեղում է հայտնվել Գերմանիան 1474 միավորով, եռյակը եզրափակում է Անգլիայի ընտրանին 1294 միավորով:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ
Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու
Partner news