Հայաստանն ու Ռուսաստանը կստեղծեն հատուկ հանձնաժողով, որպեսզի Երևանը մասնակցի ՄՏՏ և ԱԽ ինտեգրացիոն գործընթացներին

Հայաստանն ու Ռուսաստանը կստեղծեն հատուկ հանձնաժողով, որպեսզի Երևանը մասնակցի ՄՏՏ և ԱԽ ինտեգրացիոն գործընթացներին

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կդիտարկի Երևանի` Անցակետային Խորհրդի և Միասնական տնտեսական տարածության ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, այս մասին լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Մոսկվայում կայացած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմնա արդյունքում: Ինչպես հաղորդել է Պուտինը, խոսքը «Հայաստանի վերաբերյալ ՌԴ, Ղազախստանի և Բելառուսի` ՄՏՏ և ԱԽ սահմաններում վերջին պայմանավորվածությունների ողջ առանձնահատկությունների» կիրառման մասին է:

Նա բացատրել է, որ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Ռուսաստանն ու Հայաստանը չունեն ընդհանւոր սահմաններ, ուստի, ըստ Պուտինի, «կարելի էր մտածել ինչ-ինչ գործիքների կիարռման մասին, որոնք կհամաձայնեցվեին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազխստանի միջև»:

Պուտինը նաև հավելել է, որ այսօրվա հանդիպման շրջանակներում ՀՀ և ՌԴ նախագահները քննարկել են ԱՊՀ, ՀԱՊԿ և այլ միջազգային կառույցների հարթակներում փոխգործակցության ընլայնման հեռանկարները:

Partner news
 Ուշագրավ
Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին
Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է
«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը
Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Partner news