Օլիմպիական խաղեր. Նիզականետորդ Մելիք Ջանոյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը 9 օգոստոսի 2012 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի որակավորման փուլը չհաջողվեց հաղթահարել նաև նիզականետորդ Մելիք Ջանոյանին: Նա երեք մոտեցմամբ կարողացավ նետել նիզակը 72.64 մետր և B խմբում զբաղեցնել 18-րդ տեղը: Խմբից դուրս են եկել լավագույն արդյունք ցույց տված 7 մարզիկներ: B խմբում առաջին տեղն է զբաղեցրել չեխ Վեսլի Վիտեսլավը, որը ցույց է տվել 88.34 մետր արդյունք: Օգոստոսի 10-ին ելույթ կունենան ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը (55 կգ) և թաեքվանդիստ Արման Յերեմյանը (80 կգ): Լոնդոնյան խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ: Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), իսկ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն (96 կգ) ու ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |