Է. Նալբանդյանն ու Ինդոնեզիայի էկոնոմիկայի նախարարը կարևորեցին առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը

Է. Նալբանդյանն ու Ինդոնեզիայի էկոնոմիկայի նախարարը կարևորեցին առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ինդոնեզիայի Հանրապետություն: Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Ինդոնեզիայի էկոնոմիկայի հարցերի համակարգող նախարար Մուհամադ Հատա Ռայասայի հետ:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ինդոնեզական առևտրատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերի՝ ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանն ու Մուհամադ Հատա Ռայասային կարևորեցին Հայաստանի և Ինդոնեզիայի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ստեղծել հայ-ինդոնեզիական համատեղ համաձնաժողով:

Երեկոյան, ավարտելով այցելությունը Ջակարտա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Օքլենդ, որտեղ օգոստոսի 9-ին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նոր Զելանդիայի արտգործնախարարի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---