Լոնդոնի մետրոպոլիտենի հավաքարարներն Օլիմպիական խաղերի ընթացքում գործադուլ են հայտարարել

Լոնդոնի մետրոպոլիտենի հավաքարարներն Օլիմպիական խաղերի ընթացքում գործադուլ են հայտարարել

PanARMENIAN.Net - Լոնդոնի մետրոպոլիտենի հավաքարարները գործադուլ են հայտարարել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխատանքի վարձատրության անբավարար պայմանների պատճառով:

Բողոքի ակցիան մեկնարկել է հիգշաբթի առավոտյան և պետք է տևի երկու օր: Տրանսպորտային ոլորտի աշխատողների արհմիությունը հայտարարել է, որ գործադուլի ժամանակ չեն մաքրվելու մետրոպոլիտենի միայն այն կայարանները, որոնք գտնվում են Օլիմպիական զբոսայգու մոտ:

Գործադուլավորների ներկայացուցիչ Բոբ Քրոուն հայտարարել է, որ ակցիան պայմանավորված է «աշխատանքի դիմաց վարձատրության անհամաչափ մակարդակով», թեև հավաքարարները զբաղվում են «ամենակեղտոտ աշխատանքներից մեկով», հաղորդում է rsport.ru-ն:

Partner news
 Ուշագրավ
Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու
Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից
Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում
Առաջին հանդիպմանը Մորենոն հաղթել է Կենտիկյանին մրցավարների որոշմամբ
Partner news