Անդրեյ Դանկո. Դավիթ Հայրապետյանը հիանալի մարտ անցկացրեց և հզոր խթան հաղորդեց մյուս տղաներին![]() 9 օգոստոսի 2012 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Անդրեյ Դանկոն բարձր է գնահատել բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի ավագ Դավիթ Հայրապետյանի ելույթը, ով քառորդ եզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերհատ Պեհլիվանին: «Դավիթ Հայրապետյանը հիանալի մարտ անցկացրեց որպես թիմի ավագ և հզոր խթան հաղորդեց մյուս տղաներին: Եթե նա շարունակի այդպես բռնցքամարտել, ապա կկարողանա հաղթել չինացի աշխարհի չեմպիոն Զոու Շիմինգին»,- Դանկոյին մեջբերում է «Ռ-Սպորտ» գործակալությունը: Օգոստոսի 10-ին կիսաեզրափակչում Հայրապետյանը կմրցի Կաեո Պոգրայունի (Թայլանդ) հետ: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |