«Քուրդիստան կոմիտե» . PKK անդամ ՀՀ քաղաքացիների սպանության մասին թուրքերի հայտարարությունները հիմարություն են![]() 9 օգոստոսի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը նախօրեին հայտարարել է , որ վերջին շրջանում սպանեվել է Թորքական բանվորական կուսակցության 170 նադամ: Թուրքական Սաբահի փոխանցմամբ նախարարն ասել է, որ սպանվածների կեսը այլ երկրների քաղաքացիներ են: Դրանց մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մնացածը Իրանի, Սիրիայի, Իրաքի և Իսրայելի: Հայասատանում գործող «Քուրդիստան կոմիտեի» ներկայացուցիչը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անգամ չի ցանկանում մեկանաբանել Շահինի հայտարարությունը: Ըստ նրա Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարությունը հերթական հերյուրանքն է: «Հերյուրանք է նաև այն, որ սպանվածների մեջ հայեր են եղել: Սա թուրքերի տարածած հերթական հիմարությունն է»,-փոխանցեցին կոմիտեից: Հիշեցնենք, որ Քուրդստանի բանվորական կուսակցության նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում : Partner news Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Partner news |