Սիրիայի սահմանին ապստամբները Հալեպի հայ բնակչի են առևանգել. Նրանք փրկագին են պահանջում

Սիրիայի սահմանին ապստամբները Հալեպի հայ բնակչի են առևանգել. Նրանք փրկագին են պահանջում

PanARMENIAN.Net - Սիրիա - Լիբանանի սահմանին ապստամբները առևանգել են Հալեպի 22-ամյա հայ բնակիչ Հովսեփ Բալմանուկյանին. նրանք փրկագին են պահանջում` 20 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Հայաստանում բնակվող սիրիահայ համայնքի ներկայացուցիչ, ով չցանկացավ հրապարակել իր ինքնությունը:

Նրա խոսքով` երիտասարդի ներկայիս առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան:

«20 հազար դոլար փող են ուզում: Ամենայն հավանականության` ծնողները կվճարեն փրկագինը, քանի որ վերջիններս ապստամբներին խնդրել են այն իջեցնել, բայց պատասխան են ստացել` «ոչ մի կոպեկ չենք իջեցնի»,- ասաց համայնքի ներկայացուցիչը:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը` իրենց տեղեկություններով` փրկագինն ուզում է վճարել Սիրիայի հայ համայնքը, որի հետ մեզ դեռ չի հաջողվում կապնվել:

Partner news
 Ուշագրավ
Անցած ամիս հայտնի թուրք դաշնակահար Ֆազիլ Սայը նույնպես դատապարտվեց 10 ամսվա ազատազրկման Մարգարեի հասցեին արտահայտությունների համար
Ամեն դեպքում Մոնսերատ Կաբալյեն կհայտնվի շատ պատշաճ շրջապատում տասնյակից ավելի ֆրանսիացի խորհրդարանականների, դիվանագետների ու ռուս պատգամավորների հետ միասին
Սերգեյ Լավրով. Գոյություն ունեցող ստատուս քվոն, անկասկած, անընդունելի է
«Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգևատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը և Արթուր Գասպարյանը
Partner news