Հայաստանի մտնելը Եվրասիական միություն պատմական անհրաժեշտություն է, համոզված է Դավիթ Հակոբյանը![]() 9 օգոստոսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը ողջունում է Հայաստանի հնարավոր անդամակցությունըԵվրասիական միությանը, որը պլանավորում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: «Իրականում Ռուսաստանի հետ տեղի է ունենում ոչ միայն ռազմական ինտեգրացում, այլ, որ ավելի կարևոր է, ռազմաքաղաքական ինտեգրացում»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Միաժամանակ Հակոբյանը նշել է, որ այս միությունը ձևավորվում է կամավորական հիմունքով, ի տարբերություն եվրաինտեգրացման, որին Հայաստանին հարկադրում են: «Մենք Ռուսաստանի մոտ ենք գնում ոչ որպես ստրուկներ»,- նշել է նա: Հակոբյանի խոսքով, այսօր անհրաժեշտություն է ի դեմս Եվրասիական միության նոր աշխարհաքաղաքական կենտրոնի ստեղծումը: «Պանամերիկյան գերիշխանությունը վտանգավոր է ոչ միայն եվրոպական, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության համար»,- ասել է նա: «Ռուսական երկգլուխ արծիվը, որը նայում է արևելք և արևմուտք, թևեր չունի առանց հանրապետությունների: Հանրապետություններն առանց Ռուսաստանի առանց արծվի գլխի են»,- հավելել է հայ մարքսիստների առաջնորդը: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |