Սեյրան Օհանյանը ծանոթացել է հյուսիս-արևելյան սահմաններում տիրող իրավիճակին![]() 9 օգոստոսի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 7-ին այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի և տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Ինչպես հաղորդում է ՊՆ մամլո ծառայությունը, այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել է, որ սահմանային հատվածում կառուցվել են օրինակելի պաշտպանական, ամրաշինական կառույցներ և հենակետեր: Այնուհետև Սեյրան Օհանյանը եղել է հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող զորամասում, այցելել հրաձգարան, որտեղ նույնպես ընթանում են կառուցապատման և շինարարական աշխատանքներ: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև սահմանամերձ Չինարի և Արծվաբերդ գյուղերի բնակչության հետ, լսել նրանց հուզող և մտահոգող հարցերը: Հանդիպման ավարտին Չինարի գյուղի դպրոցի աշակերտները նախարարին հանձնել են իրենց կողմից գրված շնորհակալագրերն ու բարեմաղթանքները, որոնցում նրանք կարևորել են ուժեղ պետության, ուժեղ բանակի և ուժեղ զինվորի դերն ու նշանակությունն ու շնորհակալություն հայտնել ազգային բանակի զինվորին՝ երկրի սահմաններն անառիկ պահելու համար: Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |