Հայ ծերունու մասին պատմող «Ռաֆայել քեռիս» կատակերգության պրեմիերան կկայանա սեպտեմբերի 21-ին![]() 10 օգոստոսի 2012 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ կինոթատրոններում տեղի կունենա Մարկ Ֆուսքոյի «Ռաֆայել քեռիս» ֆիլմի պրեմիերան: Այն ցուցադրվելու է Ֆրեզնոյում, Տորոնտոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլուր: Ինչպես PanARMENIAN.Net ին ԱՄՆ-ից հայտնում է Վահե Շահինյանը, այն առաջին հոլիվուդյան ֆիլմն է, որի գլխավոր հերոսը հայ է, և այն գեղեցիկ երկխոսություն է ամերիկյան և հայկական մշակույթների միջև: Քեռի Ռաֆայելին մարմնավորել է հայազգի դերասան Վահիկ Փիրհամզեյը, իսկ մնացած կերպարներին` ամերիկացի դերասանները: Փիրհամզեյը, որը բազմաթիվ անգամ բեմ է բարձրացել քեռու կերպարով, նշում է, որ պատմությունը պտտվում է ամերիկացի ընտանիքի շուրջ, որը լուրջ ճգնաժամի մեջ է: Իրավիճակը փրկելու համար նրանք մեկ շաբաթով իրենց տանը հյուրընկալում են ազգությամբ հայ Ռաֆայել քեռուն: Ֆիլմի աշխատակազմի կարծիքով այն մինչև վերջ լարված է պահելու հանդիսատեսին: Partner news Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից Նա The Doors խմբի հիմնադիրներից է Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։ Partner news |