Համահայկական կրթական 5-րդ համաժողովին այս տարի մասնակցում են շուրջ 150 գործիչներ

PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ համահայկական կրթական 5-րդ համաժողովի բացումը: ՀՀ ԿԳ նախարարության կողմից օգոստոսի 10-15 կազմակրպված համաժողովին մասնակցում են 25 երկրների շուրջ 150 գործիչներ: համաժողովին մասնակցում են Հայաստանի և սփյուռքի թեմական և ուսումնական խորհուրդների ներկայացուցիչներ, սփյուռքում ազգային կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների ներկայացուցիչներ , համայնքների ղեկավարներ, հայկական կրթօջախների տնօրեններ և այլն: Խորհրդաժողովում քննարկվելու են 2010թվականի 4-րդ համաժողովի բանաձևի դրույթների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ծրագրամեթոդական առկա հիմնահարցերը, կադրերի պատրաստման և վերապատրաստման փորձի փոխանակաման և այլ հարցեր: Համահայկական 5-րդ խորհրդաժողովի բացմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Վարչապետը, ներկաներին փոխանցելով ՀՀ նախագահ Սերժ Սաարգսյանի ուղերձը, նշեց որ Հայաստանը որպես համայն հայության հայրենիք պարտք ունի ոչ միայն տեղի, այլև ողջ աշխարհի հայության հանդեպ , իսկ հայպահպանության խնդիրը բոլորիս խնդիրն է:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նույնպես ողջունեց համաժողովի մասնակիցներին և նշեց, որ սփյուռքում հայապահպանության համար առաջին հերթին պետք է մրցունակ դպրոցներ հիմնել:

Partner news
 Ուշագրավ
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Partner news