Օգոստոսի 22-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը

Օգոստոսի 22-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-27-ը Ծաղկաձորում տեղի կունենա առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը: Այդ մասին լրագրողներին հայտնել է համաժողովի կազմկոմիտեի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով, համաժողովին կմասնակցեն 14 երկրների քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Էնֆիաջյանը նշել է, որ համաժողովը կունենա երեք հիմնական ուղղություններ` երիտասարդ լրագրողներ, երիտասարդ ձեռնարկատերեր և երիտասարդ քաղաքական գործիչներ:

Նա հավելել է, որ համաժողովի շրջանակներում կրթական մասից բացի նախատեսվում են տարբեր մշակութային միջոցառումներ: Ամռանը տեղի ունեցած միջոցառումներից Էնֆիաջյանը հատուկ նշել է Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը «Սելիգեր» ռուսական երիտասարդական համաժողովին: Նրա խոսքով, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնրոհիվ «Սելիգերին» մասնակցել են Հայաստանից աննախադեպ թվով մասնագետներ` շուրջ 70 մարդ:

Partner news
 Ուշագրավ
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Օրվա 2րդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում, սակայն առայժմ էական տեղումներ չեն սպասվում
Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է
Partner news