Բրո Հասանյան. Եզդի աղջիկը պետք է իրավունք ունենա օրինական ամուսնանալու 16 տարեկանում![]() 10 օգոստոսի 2012 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Եզդի աղջիկը պետք է իրավունք ունենա օրինական կերպով ամուսնանալու 16 տարեկանում: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց եզդիների շեյխ Բրո Հասանյանը: «Մենք` եզդիներս, լինելով ազգային փոքրամասնություն, իրավունք ունենք ապրելու մեր ազգային սովորույթներով: Օրենքով աղջիկների ամուսնության տարիքը սահմանված է 18, սակայն եզդիների մոտ, եթե աղջիկը 16 տարեկանում հարմար փեսացու ունի, համայնքը ներքին կարգով նրանց թույլատրում է ամուսնանալ: Մենք պահանջում ենք եզդի աղջիկների համար 16 տարեկանը սահմանել ամուսնության տարիք, որպեսզի այդ ամուսնությունները նաև օրինական լինեն»,- բացատրեց նա` մեկնաբանելով եզդիների համայնքի երեկվա դիմումը կառավարությանը` աղջիկների ամուսնության տարիքը 18-ից մինչև 16 տարին նվազեցնելու խնդրանքով։ Բրո Հասանյանը բացատրեց, որ եզդիներն ունեն ազգի պահպանության խնդիր: «Եզդիների մեջ գոյություն ունի երեք կաստա` հոգևորականներ կամ շեյխեր, փիրեր և մրիտներ: Եվ այդ կաստաները երբեք միմյանց հետ չեն ամուսնանում: Մենք չունենք նաև խառն ամուսնություններ, և ես` որպես հոգևորական, կտրականապես դեմ եմ այդ միություններին, քանի որ դրանք ապագա չունեն և չեն ծառայում ազգի պահպանման առաքելությանը»,- շեշտեց եզդիների շեյխը` հավելելով, որ բոլոր այն երկրներում, որտեղ կան եզդիներ, նրանք ապրում են իրենց ավանդույթներով և օրենքներով: Partner news Բողոքին պատասխանել են, թե վերահաշվարկ է կատարվել, թոշակի չափը փոփոխվել է Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Partner news |