Ադրբեջանցի փախստականները պահանջում են իրենց վերադարձնել Հայաստան կամ սպառնում դիմել ինքնահրկիզման (վիդեո)

Ադրբեջանցի փախստականները պահանջում են իրենց վերադարձնել Հայաստան կամ սպառնում  դիմել ինքնահրկիզման

PanARMENIAN.Net - Չնայած Ադրբեջանի բարգավաճման մասին ադրբեջանական իշխանությունների ողջ քարոզչությանը և այն հայտարարություններին, որ Հայաստանում կյանքն ավելի վատ է, իրենք` ադրբեջանցիները, այդքան էլ չեն ցանկանում հավատալ այդ հեքիաթներին: Դրա վառ ապացույցն են դարձել Ռասուլզադե գյուղի բնակիչների դեմ բողոքի ակցիաները, որոնց մասին հաղորդում է contact.az-ը:

Ռասուլզադե գյուղում բնակվող 61 ընտանիքներ անօթևան են մնում: Պատճառը Զիա Բունյաթովի պողոտայի ընդլայնումն է նշված ընտանիքների տները քանդելու հաշվին:

Բնակիչները բողոքի տարբեր ակցիաներ են կազմակերպել, որոնք աննկատ են մնացել: Օրերս բնակիչներին ընդունել է Բինագադինյան շրջանի ղեկավարությունը և առաջարկել նրանց փոխհատուցում: Սակայն բնակիչները, ովքեր հիմնակում Հայաստանից փախստականներ են, հայտարարել են, որ առաջարկվող փոխհատուցումը բավարար չէ:

Նրանք երեկ և այսօր փորձել են փակել Զիա Բունյաթովի պողոտան: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության ջոկատները: Բնակիչները հայտարարել են, որ բոլոր միջոցներին կդիմեն փոխհատուցման գումարն ավելացնելու համար:

«Օբյեկտիվ ՏՎ» հեռուստաալիքի ռեպորտաժում բողոքող կանանց խումբը սպառնում է վառել իրենց տներն ընտանիքների հետ միասին կամ պահանջում վերադարձնել իրենց Հայաստան: Տուժած տատիկներից մեկը հայտարարել է, որ նրան կամ պետք է վերադարձնեն Հայաստան կամ նոր տուն տան: Մեկ այլ կին սպառնում է հրկիզել իրեն կամ ետ վերադառնալ Հայաստան, որտեղ նա մարդավայել վերաբերմունքի կարժանանա:

Partner news
 Ուշագրավ
Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն
Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ
Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին
Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան
Partner news