Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր![]() 10 օգոստոսի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, օգոստոսի 10-ին մինչև 49 կգ քաշային կարգում հանդիպել է Կաեո Պոնգպրայունի (Թայլանդ) հետ: Հանդիպումը հավասար էր, առաջին ռաունդն ավարտվել է 3:3 հաշվով: Երկրորդում թայլանդացի բռնցքամարտիկը հաղթել է 6:5 հաշվով, իսկ երրորդ ռաունդը կրկին ոչ ոքի է ավարտվել` 3:3: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը զիջել է 12:13 հաշվով և չի կարողացել անցնել եզրափակիչ` դառնալով Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Օգոստոսի 10-ին կիսաեզրափակչում մինչև 52 կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Ռուսաստանի ևս մեկ ներկայացուցիչ Միշա Ալոյանը: Նրա մրցակիցը կլինի Տուգսցոգտ Նյամբայարը (Մոնդոլիա): Partner news Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Partner news |