Թուրքիան սպառնում է Ռուսաստանի «ծանր դրությամբ», եթե նա Ղարաբաղում պատերազմի դեպքում օգնի Հայաստանին

Թուրքիան սպառնում է Ռուսաստանի «ծանր դրությամբ», եթե նա Ղարաբաղում պատերազմի դեպքում օգնի Հայաստանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ ազգային ժողովի Ազգայնական շարժման կուսակցության պատգամավոր, ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TURKSAM) տնօրեն Սինան Օհանը SalamNews-ին հայտարարել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և այլ հարցերում կաջակցի Ադրբեջանին:

«Պատերազմ սկսվելու դեպքում Ադրբեջանը ստիպված չի լինի օգնություն խնդրել Թուրքիայից կամ այլ պետություններից… Իսկ մտքերն այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի կցուցաբերի ռազմական և այլ բնույթի աջակցություն, մնացել են անցյալում»,- նշել է Օհանը:

Նրա խոսքով, «ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը չպետք է ապրեն միմյանց ռազմական աջակցություն ցուցաբերելու երազանքներով, որովհետև հիմա Ադրբեջանը նախկին թույլ պետությունը չէ, և համաշխարահյին հանրությունը նույնպես չի լռի»: «Պատերազմ սկսվելու դեպքում ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան թույլ չեն տա Ռուսաստանին օգնություն ցուցաբերել Հայաստանին: Եթե Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն ցույց տա, դա հակամարտության մեջ կներքաշի ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին և այլ երկրներին: Եթե Ռուսաստանը, չնայած դրան, ցանկանա օգնել Հայաստանին, խնդրեմ, թող օգնի, բայց թող միաժամանակ չմոռանա, որ այդ ժամանակ այդ պատերազմը ծանր դրության մեջ կդնի հենց Ռուսաստանին»,- ասել է Սինան Օհանը:

Partner news
 Ուշագրավ
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին
«Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
Partner news