Անդրեյ Արեշև. Հայաստանի և սփյուռքի արդյունավետ համագործակցությունը դրական կլինի հայ-ուկրաինական հարաբերությունների համար![]() 11 օգոստոսի 2012 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Արաշևը մեկնաբանել է ադրբջանական ԶԼՄ-ների` Ուկրաինային հակահայկական քարոզչության մեջ ներքաշելու փորձը: «Կարող եմ միայն ենթադրել, որ, հնարավոր է, ինչ-որ պայքար է գնում, այդ թվում` նյութական ռեսուրսների համար, ինչի արտացոլանքն են տվյալ հրապարակումները»,-հայտարարել է նա Analitika.at.ua –ին տված հարցազրույցում: «Մյուս կողմից Ուկրաինայի տարածքում հայերն ունեն զարգացած մշակութային և հասարակական կյանքի հետաքրքիր փորձ` ես այս թեմային անդրադարձել եմ իմ հրապարակումներից մեկում` կապված հանրապետությունում հայկական կրթական ստանդարտի ընդունման հետ: Ենթադրվում է, որ հայոց լեզվի ներառումը տարածաշրջանային լեզուների և Ուկրաինայի փոքրամասնությունների լեզուների ցուցակում ներառվելը կապված է հենց այս գործոնի հետ»,-ընդգծում է Արեշևը: Փորձագետի կարծիքով, Հայաստանի և սփյուռքի արդյունավետ փոխգործակցությունը, կարող է տեսանելի դրական ազդեցություն թողնել հայ-ուկրաինական հարաբերությունների վրա` առավել ևս հաշվի առնելով այն փաստը, որ պաշտոնական մակարդակում, Ադրբեջանի էներգառեսուրսներով և տրանզիտային ֆունկցիայով հետաքրքված Կիևը, ավելի է ականջալուր դառնում պաշտոնական Բաքվի կարծիքին: Այս առնչությամբ նա նկատել է, որ բազմաթիվ տարիների ընթացքում Ուկրաինան Ադրբեջանին զենք մատակարարող առաջատար երկրներից է, սակայն վերջին ժամանակներս հայ-ուկրաինական հարաբերությունները որոշակի ազդակներներ են ստացել: «ՀԿ-ների դերն այստեղ շատ կարևոր է, սակայն դրանք պետք է պատկերացում ունենան աշխատանքի ադեկվատ նպատակների և ձևաչափերի` յուրաքանչյուր առանձին դեպքի վերաբերյալ: Ուկրաինայի հայերի դեպքում, նման հասկացումը, ամենայն հավանականությամբ, առկա է: Օգոստոսի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II կայցելի Ուկրաինա, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է երկու ժողովուրդների մշակութա-քաղաքակրթային «կոմպլեմենտարությունը»,-ընդգծել է նա: Արեշևն ընդգծել է նաև, որ հնարավոր չէ ուշադրություն չդարձնել Ուկրաինայում ադրբեջացի ազգաբնակչության թվաքանակին` 45-250 հազար: Partner news Այնուհետև Մարտակերտ շրջկենտրոնում երկրի ղեկավարն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն Ադրբեջանական ազգային պլատֆորմը (ԱԱՊ) դիմում է հղել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ Ուսումնարանի շրջանավարտները ազատ կտիրապետեն ռուսերենին ու անգլերենին, ինչպես նաև ադրբեջաներենին Համանախագահները այցը կսկսեն Բաքվից, նրանք կհանդիպեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, մայիսի 23-ին կժամանեն Երևան Partner news |