Տեղի է ունեցել քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողովի առաջին նիստը![]() 11 օգոստոսի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդության հանձնաժողով: Ինիպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, հանձնաժողովի կազմում ընդգրկված են մայրաքաղաքի բուհերի ուսանողական խորհուրդների, ինչպես նաև երիտասարդական հասարակական և հոգևոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տարոն Մարգարյանը նշել է, որ հանձնաժողովի անդամներից ակնկալում է ակտիվ մասնակցություն և նոր ենթաճյուղերի ձևավորում բուհերում և կազմակերպություններում` ընդգրկելով երիտասարդության առավել լայն շերտեր, ինչը կապահովի մայրաքաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ երիտասարդության տեսակետների և առաջարկների առավել ամբողջական դիրքորոշումը: «Եթե նախկինում քաղաքաշինական խորհրդում ընդգրկված էին միայն ճարտարապետներ, ապա այսօր ձևավորված է 6 հանձնաժողով, այդ թվում նաև ձեր հանձնաժողովը, և վստահ եմ, որ այդ հաձնաժողովներից յուրաքանչյուրն իր լուրջ դերակատարումը կունենա համաքաղաքային նշանակության ծրագրերն առավել համակողմանի դիտարկելու և դրանք կյանքի կոչելու հարցում»,-ասել է քաղաքապետը: Partner news «Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից Partner news |