Օլիմպիական խաղեր. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը 1/8 եզրափակչում պարտվեց

Օլիմպիական խաղեր. Հաջիմուրադ Նուրմագոմեդովը 1/8 եզրափակչում պարտվեց

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 84 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:

Նա 1/8 եզրափակչում հանդիպեց իրանցի Նասեր Լաշգարիի հետ:

Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը պարտության էր մատնել Յուսուպ Աբդուսալոմովին (Տաջիկստան): Առաջի մրցափուլում իրանցի ըմբիշը ճիշտ կարողացավ կատարել փոխադրումը և վաստակեց միավոր: Երկրորդում ևս Աբդուսալոմովն ավելի ակտիվ էր ու կաողանում էր տիրել նախաձեռնությանը: Արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը պարտվեց 2:0 հաշվով:

Իրանցի ըմբիշը կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ Անզոր Ուրիշևի հետ, եթե նա կարողանա մտնել կիսաեզրափակիչ, ապա Նուրմագոմեդովը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի հավաքականից Օլիմպիական արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, իսկ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Partner news