Մինչև 20 տարեկանների ԱԱ-ում Սամվել Տեր-Սահակյանը նահանջել է 4-րդ տեղը![]() 13 օգոստոսի 2012 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Աթենքում շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում արդեն կայացել են 10 տուրերի պարտիաները: Առաջնության 10-րդ տուրում հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը սև խաղաքարերով հաղթանակ է տարել Դաս Դեբաշիսի (Հնդկաստան) նկատմամբ: Տեր-Սահակյանը հավաքել է 7.5 միավոր և իջել 4-րդ տեղը: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Գրիգորյանը պարտության է մատնել Մադս Անդերսոնին և 7 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: Վահե Բաղդասարյանը ոչ ոքի է խաղացել Մարսել Կանարեկի (Լեհաստան) հետ, իսկ Շուշաննա Սարգսյանը պարտություն է կրել Յուլիա Օսմակից (Ուկրաինա): Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |