Օլիմպիադայի ավարտից հետո առաջին օրը Հիթրոու օդանավակայանը կսպասարկի 116 հազար ուղևորների

Օլիմպիադայի ավարտից հետո առաջին օրը Հիթրոու օդանավակայանը կսպասարկի 116 հազար ուղևորների

PanARMENIAN.Net - Օլիմպիադայի ավարտից հետո հաջորդ օրը Լոնդոնի խոշորագույն Հիթրոու օդանավակայանը պետք է սպասարկի շուրջ 116 հազար ուղևորների, որոնք մեկնում են աշխարհի տարբեր երկրներ: 2012-ի խաղերի մասնակիցների հարմարության համար Մեծ Բրիտանիայի գլխավոր «օդային դարպասներում» աշխատանքը կսկսի մարզիկների համար հատուկ տերմինալը:

Դեռ անցած հանգստյան օրերին ատլետներին հնարավորություն է տրվել ուղեբեռը գրանցել հենց Լոնդոնի Օլիմպիական գյուղում, երկուշաբթի օրը կազմակերպվել է ուղեբեռի առաքումը Հիթրոու: Ինչպես ենթադրվում է, դա կօգնի նվազեցնել ուղեբեռի ծառայության լանրաբեռնվածությունն այսօր` օր, որը խոստանում է դառնալ ամենածանրաբեռնված օրերից մեկը Եվրոպայի խոշորագույն օդանավակայանի համար:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---