Մոսկվայում գողացել են 20-րդ դարի սկզբի նկարների խոշոր հավաքածու

Մոսկվայում գողացել են 20-րդ դարի սկզբի նկարների խոշոր հավաքածու

PanARMENIAN.Net - Նոր Մոսկվայի տարածքում 62-ամյա մոսկվացու ամառանոցի վրա հարձակման ժամանակ գողացել են նկարիչ-նոնկոմֆորմիստների նկարների խոշոր հավաքածու: Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքսին» իրավապահ մարմինների աղբյուրը, հարձակումը կատարվել է օգոստոսի 10-ին` ուրբաթ առավոտյան, Լետևո-2 գյուղում:

«Շուրջ 03:00-ին դիմակներով երեք անհայտ անձինք թափանցել են առանձնատուն, դանակով և ատրճանակով սպառնացել տան տերերին, նրանց թոռանը և նրա ընկերոջը, ծեծել չորսին, որից հետո գողացել են 20-րդ դարի սկզբի 15 նկարներ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Գողացված կտավների արժեքը կազմում է շուրջ 3,5 մլն ռուբլի:

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news