Թուրքիան ավելի կակտիվանա սիրիական հարցում, ընդհուպ մինչև ռազմական միջամտություն, կարծում է Ռ. Սաֆրաստյանը![]() 13 օգոստոսի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ավելի կակտիվանա սիրիական հարցում և բացառված չէ, որ կդիմի ռազմական միջամտության, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, Թուրքիան հիմա լրջորեն վերլուծում է իր քաղաքականությունը Սիրիայի հարցում, որն Անկարային տարածաշրջանում գերիշխող ուժ դարձնելու փոխարեն ակտիվացրել է քրդական հարցը: Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիան հիմա երկու ուղի ունի` կամ աստիճանաբար նվազեցնել իր ակտիվությունը սիրիական հարցում, աջակցել ապստամբներին կամ ավելի շատ ակտիվանալ, մոտենալ ռազմական գործողություններ սկսելուն: «Իմ կարծիքով, թուրքական վերնախավը, եթե հաշվի առնել վերջին տարիների նրա քաղաքականությունը, կդիմի երկրորդ ուղուն: Հազիվ թե Թուրքիան հրաժարվի վերջին տարվա իր գործողություններից, որոնք հանգեցրել են Սիրիայում իրավիճակի նման սրման»,- նշել է նա: Այդ առումով փորձագետը նշել է, որ Թուրքիան շատ բացասական դեր է խաղացել սիրիական իրադարձություններում: Սաֆրաստյանը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայի վերաբերյալ հանգեցրել է նրա հարևան երկրների, մասնավորապես Իրանի հետ հարաբերությունների վատթարացման: Որպես օրինակ նա բերել է Թուրքիայում իրանական պատվիրակության խոսքերը, որն Անկարայի քաղաքականությունը բնութագրել է որպես օգնություն Արևմուտքին: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |