Մահացել է «Կինգ-կոնգ», «Օտարը» և «Այլմոլորակային» ֆիլմերի համար հատուկ էֆեկտների հեղինակը

Մահացել է «Կինգ-կոնգ», «Օտարը» և «Այլմոլորակային» ֆիլմերի համար հատուկ էֆեկտների հեղինակը

PanARMENIAN.Net - Հատուկ էֆեկտների ստեղծող Կառլո Ռոմբալդին ուրբաթ օրը մահացել է 86 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո: Ինչպես հաղորդում է filmpro.ru-ն, իր կարիերայի ընթացքում նա ստեղծել է հատուկ էֆեկտներ ավելի քան 30 ֆիլմերի համար: Ամենահայտնի կինոնկարները, որոնց վրա աշխատել է իտալացի վարպետը, դարձել են «Կինգ-կոնգը», Ռիդլի Սքոթի «Օտարը» և Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը»: Իտալացի վարպետ Կառլո Ռամբալդիի աշխատանքներն արժանացել են բազմաթիվ պատվավոր պարգևների, այդ թվում` Ամերիկյան կինոակադեմիայի մի քանի մրցանակների:

Partner news
 Ուշագրավ
«ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին
«Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել
«Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին
Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում
Partner news