Բելառուս Նադեժդա Օստապչուկը դոպինգի պատճառով զրկվել է օլիմպիական ոսկե մեդալից գնդի հրում մրցաձևում

Բելառուս Նադեժդա Օստապչուկը դոպինգի պատճառով զրկվել է օլիմպիական ոսկե մեդալից գնդի հրում մրցաձևում

PanARMENIAN.Net - Բելառուս մարզուհի Նադեժդա Օստապչուկը, ով հաղթել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում գնդի հրում մրցաձևում, որակազրկվել է դոպինգի համար: Այդ մասին հաղորդում է Միջազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, դոպինգ-փորձարկման ժամանակ բելառուս մարզուհու մոտ նկատվել է արգելված մեթենոլոն դեղամիջոցը: Բելառուսի Ազգային կոմիտին ստիպված կլինի վերադարձնել ՄՕԿ-ին Օստապչուկի ոսկե մեդալը:

Այդ որոշման արդյունքում գնդի հրում մրցաձևում ավտոմատ կերպով օլիմպիական չեմպիոն է դառնում Վալերի Ադամսը Նոր Զելանդիայից, ռուս Եվգենիա Կոլոդկոն ձեռք է ներում արծաթ, իսկ չինացի Գուն Լիցզյաոն` բրոնզ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---