Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է, ասում են սիրիահայերը

Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է, ասում են սիրիահայերը

PanARMENIAN.Net - Հալեպի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը` փոխանցելով Հալեպում բնակվող սիրիահայի խոսքերը:

Ինչպես Ադամյանին պատմել է ֆեյսբության էջին դիմած սիրիահայերից մեկը` իրավիճակը առավել հանգիստ է և կառավարական զորքերն արդեն բավականաչափ տիրապետում են Հալեպում տիրող իրավիճակին:

«Ասում է` Հալեպի հայկական թաղամասերում սննդի հետ կապված խնդիրներ չկան: Հայկական և, ընդհանուր առմամբ, քրիստոնեական թաղամասերում խանութներն աշխատում են», - ասաց Ահանիտ Ադամյանը:

Նրա խոսքով, էլեկտրականության հետ որոշ խնդիրներ եղել են, բայց երեկվանից արդեն աստիճանաբար իրավիճակը կարգավորվում է:

«Մոտ մեկ շաբաթ առաջ էլեկտրաէներգիան անջատվում էր` օրը մինչև 4-5 ժամ. վերջին օրերին քաղաքում հոսանք լինում էր առավելագույնը երկու ժամ: Ասում է, որ երեկ գիշերվանից ինչ էլեկտրամատակարարումը վերականգնվել է քաղաքում բջջային հեռախոսակապն ու ինտերնետը չեն գործում», - հավելեց Ադամյանը:

Չնայած ընդհանուր իրավիճակի խաղաղությանը` երկու օր առաջ Հալեպի Ջդայդե թաղամասում պայթաց կամարը վնասել էր Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքը: Կամարի բեկորներից կոտրվել էին շենքի ճակատային մասին ապակիները: Հասցվել էր միայն նյութական վնաս:

Partner news
 Ուշագրավ
Այս ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
Գիտաժողովի աշխատանքին մասնակցել են 12 գիտնականներ Հայաստանից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից ու Հյուսիսային Ամերիկայից
Համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին
«Կասկած չկա, որ հայերի դեմ ուղղված այդ անմարդկային, կազմակերպված հանցագործությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- ասված է Սիսիլինի հայտարարությունում
Partner news