14 օգոստոսի 2012 - 16:23 AMT
Քաղաքապետարանի ստացած 11055 դիմումներից 21 ը դիմում-բողոքներ են

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների ուղարկած դիմում-բողոքները: Նշված բաժիններում քաղաքացիներից 11055 դիմում են ստացել, որոնցից 21 եղել են դիմում-բողոքներ, իսկ 8 քաղաքացի քաղաքապետին դիմել է մի քանի անգամ: Տարոն Մարգարյանը սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է անձամբ հանդիպել քաղաքապետարան դիմածմարդկանց հետ, տեղում ուսումնասիրել հարցը և բարձրացված խնդիրները լուծելու համար հստակ քայլեր ձեռնարկել: