14 օգոստոսի 2012 - 16:59 AMT
ԱԻՆ. Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից զգուշացնում են, որ Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օգոստոսի 15-ից 18-ը Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 19ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավային է՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 15-ից 17-ն էապես չի փոխվի, 18-ից 19-ին կնվազի 3-5 աստիճանով: