Մինչև 20 տարեկանների ԱԱ. Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Ռիչարդ Ռապպորտի հետ![]() 15 օգոստոսի 2012 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Շախմատի երիտասարդական առաջնությունում, որը տեղի է ունենում Աթենքում, արդեն խաղարկվել են 12 պարտիաներ: Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը միավորներ է կիսել Ռիչարդ Ռապպորտի (Հունգարիա) հետ: Վահե Բաղդասարյանը զիջել է Անդրեաս Հեյմանին, իսկ Կարեն Գրիգորյանը` Էրիկ Հանսենին (Կանադա): Սամվել Տեր-Սահակյանը իր ակտիվում ունի 9 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Առաջնության առաջատարն է Ալեքսանդր Իպակովը (Թուրքիա), ով ունի 9,5 միավոր: Գրիգորյանը 7 միավորով 26-րդ հորիզոնականում է, իսկ Բաղդասարյանը ունի նույնքան միավոր և զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը զիջել է Հաննա-Մարիա Կլեյկին (Գերմանիա): Նա հավաքել է 5,5 միավոր և զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Partner news Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Partner news |