Աշխեն Թովմասյան. Սպասվող երկրաշարժի մասին լուրերը որևէ հիմնավորում չունեն

Աշխեն Թովմասյան. Սպասվող երկրաշարժի մասին լուրերը որևէ հիմնավորում չունեն

PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներում ավելի զգալի երկրաշարժ, քան եղել է օգոստոսի 11-ին, տարածաշրջանում չի սպասվում: Այս մասին այօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ Սեսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետի տեղակալ` Աշխեն Թովմասյանը` նշելով, որ Հայաստանում և Իրանում տեղի ունեցող երկրաշարժների պատճառները նույնն են, սակայն Հայաստանը Իրանի նման սեյսմավտանգ երկիր չէ:

«Հայաստանում վտանգավոր են համարվում Գառնիի, Դվինի և Փարաքարի երկրաշարժային օջախները»,-ասաց Աշխեն Թովմասյանը միաժամանակ նշելով, որ միևնույն է հնարավոր չէ հստակ գուշակել երկրաշարժերի օջախները, քանի որ լինում են երկրաշարժեր ոչ վտանգավոր երկրաշարժային աջախներում ևս:

Աշխեն Թովմասյանը նաև նշեց, որ ամենակարևոր բանը, որը պետք է անել երկրաշարժից հետո պաշտոնական տեղեկատվությանը հետևելն է՝ հասկանալու համար, թե ինչ պետք է անել հետո և որ ամենակարևորն է՝ խուսափել ստահոդ լուրերից առաջացած խուճապից:

Partner news
 Ուշագրավ
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
Partner news