Շվեյցարացի խորհրդարանականները սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը կայցելեն Հայաստան![]() 15 օգոստոսի 2012 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը: Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտներում հնարավոր համագործակցությանն ու կապերի հաստատմանն անռչվող հարցեր, hաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Partner news Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար ՀԾԿՀ գնային քաղաքականության վարչության պետը նշել է, հիմնավորված կարող է ասել` գազի գինը կսահմանվի մեկ խորանարդի դիմաց 156 դրամ Partner news |