ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈՒ կողմից ադրբեջանցի զինվորին վիրավորելու մասին տեղեկատվությունը

ՀՀ ՊՆ-ն հերքում է հայկական ԶՈՒ կողմից ադրբեջանցի զինվորին վիրավորելու մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվությունն այն մասին, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում Գետաբեկի ուղղությամբ վիրավորվել է ադրբեջանցի զինվոր: «Հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին:

Ինչպես հաղորդում է AZE.az-ը, մեջբերելով Ադրբեջանի ՊՆ-ին, Մուրովդաղում ծառայող զինվոր Ալմազով Օրհան Ալադին օղլուն ոտքին հրազենայինվնասվածք է ստացել: Նրա վիճակը բավարար է:

Partner news
 Ուշագրավ
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին
ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը
Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին
Partner news