Լոմոնոսովի հայրենիքի մշակույթը ցուցադրվում է Հայաստանում![]() 16 օգոստոսի 2012 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի տանը տեղի ունեցավ Հայաստանում Ռուսական Հյուսիսի օրերի բացման արարողությունը: Միջոցառումն անցկացվում է «Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ – Երևան» ծրագրի շրջանակներում: Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ողջույնի խոսքում նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը և ՌՀՄ երևանյան ներկայացուցչությունը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ են իրականացնում այս ծրագիրը: Նրա խոսքով` ծրագիրն ուղղված է Ռուսաստանի հյուսիսային հատվածի և Հայաստանի բնակչության փոխճանաչմանը և այս ձևաչափով առաջին անգամ է իրականացվում: Ռուսական Հյուսիսի օրերի շրջանակում Մոսկվայի տանը բացվեց ցուցահանդես, որտեղ ցուցադրվում են Արխանգելսկի դպրոցականների հեղինակային աշխատանքները, երկրամասի բնության, պատմության և մշակույթի վերաբերյալ բազմազան գրականություն, ինչպես նաև Արխանգելսկում ծնված մեծ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի կյանքին և գործունեությանը նվիրված գրքեր և ալբոմներ: Ցուցանմուշները ցուցահանդեսի ավարտից հետո կնվիրաբերվեն Մոսկվայի տան գրադարանին: Ռուսաստանի հայերի միության Արխանգելսկի երկրամասային բաժնի վարչության անդամ Կարապետ Չախալյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ծրագիրը բաղկացած է երկու մասից, և առաջին մասը` Հայկական մշակույթի օրերն արդեն կազմակերպվել ու անցկացվել են Արխանգելսկում այս տարվա մայիսին: Հայաստանում Ռուսական Հյուսիսի օրերի բացումը «Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ – Երևան» ծրագրի մասն է կազմում, մինչդեռ ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները կանցկացվեն մինչև այս տարվա դեկտեմբեր:
Partner news Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել 17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը Partner news |