ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ՄԵՐՁԵՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Շարունակվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Իտալիա: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, երեկ Իտալիայի նախագահ Կարլո Չամպին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպական Միության հետ մերձենալու գործում: «Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար, եւ անկայունության վտանգը թուլացնում է նրա առաջխաղացման հեռանկարները», - նշել է Կ.Չամպին: «Մենք պատրաստ ենք լրջորեն զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում», - Հռոմում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Իտալիան մտադիր է աջակցել նաեւ Հայաստանի տնտեսական զարգացմանը` անմիջական ներդրումների ճանապարհով: Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ Ռ. Քոչարյանի հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հուշագիր մանր եւ միջին բիզնեսի բնագավառում համագործակցության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---