Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ վերջին Sparkle ֆիլմն այսօր ԱՄՆ-ում կբարձրանա մեծ էկրան

Ուիթնի Հյուսթոնի մասնակցությամբ վերջին Sparkle ֆիլմն այսօր ԱՄՆ-ում կբարձրանա մեծ էկրան

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Սալիմ Ակիլի Sparkle երաժշտական դրաման Ուիթնի Հյուսթնոնի մասնակցությամբ, ով գլխավոր դերակատարներից է, օգոստոսի 17-ին ԱՄՆ-ում կցուցադրվի մեծ էկրաններին:

Ֆիլմի նկարահանումներն ավարտվել էին 49 ամյա երգչուհու անսպասելի մահվանից երեք ամիս առաջ:

Ակիլի աշխատանքը ֆիլմի ռեմեյկ է, որն էկրան է բարձրացել 1976-ին և նվաճել երիտասարդ Հյուսթոնի սիրտը:

Կինոնկարը նվիրված է երեք քույրերի պատմությանը, ովքեր առանց հայր մեծացել են Հարլեմում, ավելի ուշ հայտնի են դարձել, բայց չեն դիմացել փառքի ծանրությանը:

Ռեժիսորը գործողությունները Հարլեմից տեղափոխել է 60-ականների Չիկագո, որտեղ տաղանդավոր երգչուհին դառնում է նարկոդիլերի զոհ; Ուիթնի Հյուսթոնը խաղացել է մոր դերը, ով առանց ամուսնու մեծացրել է երեք աղջիկներին, ովքեր ստեղծում են հանրահայտ երաժշտական խումբ: Քննադատները Հյուսթոնի դերն անվանել են նրա «կարապի երգը»` սյուժեն շատ բաներում համընկնում է աստղի անձնական պատմության հետ:

Ֆիլմի բյուջեն ամերիկյան չափանիշներով բավական համեստ է, այն կազմել է 17 միլիոն դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Partner news
 Ուշագրավ
Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից
Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։
Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։
Partner news