Հալեպի հայաշատ թաղամասերում դարձյալ կրակոցներ են հնչել. մեկ հայ զոհվել է

Հալեպի հայաշատ թաղամասերում դարձյալ կրակոցներ են հնչել. մեկ հայ զոհվել է

PanARMENIAN.Net - Հալեպի հայաշատ թաղամասերից մեկում այսօր դարձյալ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է 76-ամյա Ադելինա Խաչերյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմնադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը: Նա նաև տեղեկացրեց, որ մեկ այլ վայրում էլ ռումբի պայթյունից վիրավորվել է մեր հայրենակից Մեսրոպ Չինչինյանը: Նրան տեղափոխել են հիվանդանոց և ինչպես տեղեկացնում է Անահիտ Ադամյանը նրա վիճակն այժմ կայուն է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---