
«Հայաստանի Զինված ուժերի մարտունակության լավագույն ցուցանիշը հակառակորդի զսպվածության ցուցանիշն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերում ռազմական պատրաստվածության մակարդակն այնքան բարձր է, որ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որպեսզի էլ ավելի բարձրացնի այն:
«Ամենայն համոզվածությամբ կարող եմ հայտարարել, որ բանակն ընդունակ է լուծել իր առջև դրված խնդիրները»,- իր հերթին հավելել է գնդապետ Արմենակ Վարդանյանը:
Հովհաննիսյանը մասնավորապես նշել է կանոնավոր կերպով տարբեր զորավարժությունների և զորախաղերի անցկացումը, զորամասերի հագեցումն էլեկտրոնային տրենաժորներով: «Տարեց տարի զորավարժություններն ավելի բարդ ու խոշոր են դառնում»,- նշել է նա:
ՊՆ մամլո քարտուղարը նշել է, որ պաշտպանական գերատեսչությունն ակտիվորեն համագործակցում է կրթության նախարարության հետ և զորակոչիկների սկզբնական ռազմական պատրաստվածության համար դպրոցներին տրամադրում է էլեկտրոնային տրենաժորներ և զենք: