Բրիտանացիները ժամանակավորապես արգելել են երկրից դուրս բերել Պիկասոյի «Երեխան և աղավնին» նկարը

Բրիտանացիները ժամանակավորապես արգելել են երկրից դուրս բերել Պիկասոյի «Երեխան և աղավնին» նկարը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Էդ Վեյզին ժամանակավոր արգելք է դրել երկրից Պաբլո Պիկասոյի «Երեխան և աղավնին» նկարը դուրս բերելու վրա: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն` մեջբերելով BBC News-ը: Այս կտավը, որը 1974-ից սկսած ներկայացվում է Մեծ Բրիտանիայի տարբեր թանգարաններում, 2012-ին վաճառվում է արտասահմանում Christie's աճուրդների տան կողմից:

Մինչև 2012-ի դեկտեմբերը գործող արգելքի ժամկետը կապված է նրա հետ, որ նկարը մեծ պատմամշակութային նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի համար: Երկրի իշխանությունները հույս ունեն, որ բրիտանական թանգարանները կկարողանան վերագնել նկարը` մինչև տարեվերջ հավաքելով բավական քանակությամբ միջոցներ: Այդ աշխատանքը գնահատվում է մոտավորապես 80 մլն դոլար:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ
Ազնավուրը կատարել է իր լավագույն հիթերը՝ La Bohême, Que C'est Triste Venise, La Mamma и She
Երեք ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչև 2013 թ. հունիսի 8-ը
«Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային
Partner news