Ռոբերտ Շտիգլից. Ես պարտության կմատնեմ Արթուր Աբրահամին, քանի որ ֆիզիկապես և տեխնիկապես ավելի լավ եմ պատրաստված

Ռոբերտ Շտիգլից. Ես պարտության կմատնեմ Արթուր Աբրահամին, քանի որ ֆիզիկապես և տեխնիկապես ավելի լավ եմ պատրաստված

PanARMENIAN.Net - WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը, ով օգոստոսի 25-ին Բեռլինում Օ2 արենայում կանցկացնի իր տիտղոսի պաշտպանությունն Արթուր Աբրահամի դեմ, հայտարարել է, որ դա շատ կարևոր մենամարտ է իր կարիերայում և նա կարող է հաղթել մրցակցին: 2009-ին О2 արենայում Աբրահամը հաղթանակ է տարել Ջերմեն Թեյլորի նկատմամբ:

«Աբրահամը կարծում է, որ այդ երեկո արենայում կլինեն նրա երկրպագուները, բայց Մագդեբուրգից իմ շատ երկրպագուներ կժամանեն Բեռլին: Բոլորը գիտեն, որ ես աշխարհի չեմպիոն եմ և շատ լավ բռնցքամարտիկ եմ»,- ասել է Շտիգլիցը:

Բռցքամարտիկը խոստովանել է, որ Աբրահամը լավ բռցքամարտիկ է, բայց նա նաև գիտի իր առավելությունները. «Ես պարտության կմատնեմ Աբրահամին, քանի որ ես ֆիզիկապես և տեխնիկապես ավելի լավ եմ պատրաստված: Ողջ Գերմանիան կտեսնի, որ ես միջին քաշային կարգում լավագույն բռցնքամարտիկն եմ»:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Partner news