Բնապահպանները դեմ են Թեժսարի հանքի շահագործմանը![]() 17 օգոստոսի 2012 - 20:51 AMT PanARMENIAN.Net - «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին`առաջարկելով մերժել «Ալյումինա քորփորեյշն» ընկերությանը, որը ցանկանում է շահագործել Թեժսարի նեֆիլինային սիենիտների հանքավայրը: Նախաձեռնությունն իր նամակով նաեւ նախարարի ուշադրությունն է հրավիրել մի շարք բնապահպանների եւ հասարակական կազմակերպությունների կարծիքներին՝ հանքի շահագործման նախագծի ռիսկերի վերաբերյալ: «Թեժ սարը ընդգրկված է տուրիստական երթուղիների ցանկում, հարուստ է խմելու անարատ աղբյուրներով, հանդիսանում է Արարատյան դաշտավայրը ոռոգող ջրերի ջրահավաք կարեւորագույն ավազան` տարածքին կից արդեն գործող Մարմարիկ ջրամբարով: Տարածաշրջանը հարուստ է բուժիչ հանքային ջրերի աղբյուրներով, բնական անտառներով եւ համարվում է Հայաստանի առողջարանային, ինչպես նաեւ տուրիզմի զարգացման լավագույն գոտիներից մեկը: Այլ կերպ ասած` այստեղ առկա է երկարաժամկետ, եւ որ ամենակարեւորն է, անվտանգ եւ շարունակական զարգացման ծրագրերի իրականացման հնարավորություն: Հանքարդյունաբերությունը, առավել եւս անհաջող, անտրամաբանական եւ անընդունելի նախագծի հիման վրա կազմված դրա իրագործումը, ոչ միայն սպառնում է, այլեւ միանշանակորեն վերջ կդնի վերոգրյալ արժեքներին եւ հնարավորություններին»,- մասնավորապես նշված է նամակում», -ասված է նամակում : Partner news Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է Partner news |