Միշա Հայրապետյանն ինքնասպանություն չի գործել![]() 18 օգոստոսի 2012 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան տեղեկատվություն էր տարածվել, որ ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը: Սակայն քիչ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանն ասաց, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը: Մալխասյանը փոխանցեց, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել և դեռ հայտնի չէ ինքնասպանության պատճառը: Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ այս գիշեր տեղեկություն էին տարածել այն մասին, որ իր առանձնատանը ինքնասպան է եղել գործարար Միշա Հայրապետյանը, ում ընտանիքին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը: Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |