Ինգա Զառաֆյան. Թեժ սարի հանքավայրի շահագործումը կվտանգի Սևանա լճի էկոհամակարգը

Ինգա Զառաֆյան. Թեժ սարի հանքավայրի շահագործումը կվտանգի Սևանա լճի էկոհամակարգը

PanARMENIAN.Net - Թեժ սարի հանքավայրի շահագործումը կվտանգի Սևանա լճի էկոհամակարգը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նա շեշտեց, որ եթե նեֆելինային սիենիտների հանքավայրը շահագործվի, ապա դա լուրջ վնաս կհասցնի Սևանա լճի էկոլոգիային, քանի որ հանքավայրի անմիջական հարևանությամբ են գտնվում լճի ջրահավաք ավազանը կազմող Մարմարիկ և Աղստև գետերն իրենց վտակներով, ինչպես նաև Մարմարիկի ջրամբարը: Մինչդեռ հանքավայրերի շահագործումը թույլատրելի է Սևանի ջրահավաք ավազանից առնվազն 4000մ հեռավորության վրա: «Հանքավայրի շահագործումը լուրջ վտանգ կներկայացնի մեր քաղցրահամ ջրերի պաշարների համար, իսկ դա բնապահպանական աղետի սկիզբը կլինի: Եթե կորցնենք Սևանը, կկորցնենք Հայաստանը: Մենք պետք է կանխենք Թեժ սարի հանքավայրի շահագործումը»,- ասաց նա` հավելելով, որ այս հարցի առնչությամբ կազմակերպվել և կազմակերպվում են հանրային քննարկումներ:

Թեժ սարի նեֆելինային սիենիտների հանքավայրը գտնվում է Մեղրաձոր և Արտավազդ գյուղերի միջնամասում, Թեժ սարի արևելյան ու հարավային լանջերին:

Հանքավայրի ընդհանուր տարածքը 125հա, այն նախատեսվում է շահագործել բաց եղանակով: Հանքավայրի մոտակա բոլոր ձորակներն ու հարթությունները օգտագործվելու են ջարդիչ-տեսակավորող կայանքի, մակաբացման, բերվածքային ապարների ու պոչամբարների համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---