Իտալիայում բացել են Մեդիչի ընտանիքի գաղտնի միջանցքը այցելուների համընդհանուր մուտքի համար

Իտալիայում բացել են Մեդիչի ընտանիքի գաղտնի միջանցքը այցելուների համընդհանուր մուտքի համար

PanARMENIAN.Net - Իտալիայում այցելուների համար բացվել է Վազարիի գաղտնի միջանցքը, որը պատկանում է Մեդիչի ընտանիքին:

Այն Ուֆիցի պալացիոյից տանում է Պիտի պալատ` Առնո գետի մյուս կողմը: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, նա անցնում է Ֆլորենցիայի հին մասով` ներառյալ Պոնտե Վեքիո հայտնի կամուրջը:

Մեդիչիներն օգտագործել են գաղտնի միջանցքը քաղաքում արագ տեղաշարժվելու կամ նրա համար, որպեսզի թաքնվեն իրենց ամրոցում: Մեկ կիլոմետրանոց միջանցքը կառուցվել է 1565-ին ճարտարապետ Ջորջո Վազարիի կողմից Կոզիմո դե Մեդիչիի հրամանով:

Միջանցքում հայտնվելն այնքան հեշտ չէ, խմբում տեղերի քանակը սահմանափակ է: Վազարիի միջանցք են թողնում օրական 50 այցելուների:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը:
Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը
Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ
Partner news