19 օգոստոսի 2012 - 16:34 AMT
Ամերիկացի նախկին զիծառայողն առաջարկում է բոլոր ցանկացողներին բեն Լադենին սպանել տիրում

Վերջին 4 ամիսների ընթացքում ԱՄՆ ՌԾՈւ Հատուկ նշանակության օպերացիաների նախկին զինծառայող Լարի Յատչը որոշել է գումար վաստակել աշխարհի ամենահայտնի ահաբեկիչ, «Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի չեզոքացման հաշվին, գրում է ամերիկյան Daily News պարբերականը:

Յատչը տիրում վերստեղծել է բեն Լադենի թաքստոցը: Յուրաքանչյուր ցանկացող կարող է վճարել 325 դոլար և ինքնաձիգի միջոցով կրակ բացել «համար 1 ահաբեկչի» վրա:

Վերջին 4 ամիսների ընթացքում «Ալ-Քաիդայի» ղեկավարին «սպանելու» գայթակղությանը չի դիմացել 137 մարդ: