Սիրիական իշխանությունները հերքում են փոխնախագահ Ֆարուկ Շարայի փախուստի մասին տեղեկատվությունը![]() 19 օգոստոսի 2012 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական SANA գործակալության հաղորդմամբ, փոխնախագահ Ֆարուկ Շարան փախուստ չի գործել Հորդանան, ինչի մասին ավելի վաղ հաղորդել էին ընդդիմության ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է ՌԲԿ-ն, սիրիական իշխանությունները հայտարարում են, որ քաղաքական գործիչը շարունակում է մասնակցել երկրի կառավարմանը: Օգոստոսի 18-ին ընդդիմությունը չի կարողացել հավաստի տեղեկություններ տրամադրել այն մասին, որ Բաշար Ասադի մերձավորն իսկապես փախուստի է դիմել: Նախօրեին, ըստ պաշտոնական տվյալների, Շարան ողջունել է Սիրիայում ՄԱԿ-ի նոր ներկայացուցիչ Լահդար Բրահիմիին: Partner news Սիրիական ընդդիմությունն, իր հերթին, դեռ վերջնական որոշում չի կայացրել Ժնևի բանակցություններին մասնակցելու մասին Մինչ այդ Նուլանդը զբաղեցնում էր Պետքարտուղարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնը «Իմ գործընկերների 90 տոկոսը նշում է, որ իրենց անհրաժեշտ է, որ Ռուսաստանը պարտավորվի հեռանալ Կովկասից»,-ասել է Անտոնովը Նա նշել է Ստամբուլի եզակի կարգավիճակը, որպես «մշակույթների ու կրոնների խաղաղ գոյակցության» քաղաքի Partner news |