Հայ ռեժիսորների «Ռուսաստան: Պոզիտիվ» ֆիլմը Վիբորգում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ![]() 20 օգոստոսի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը` օգոստոսի 18-ին, Վիբորգում ավարտվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 20-րդ փառատոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում կինոփառատոնի հաղթող են դարձել երկու կինոնկարներ` Գեորգի Փարաջանովի «Բոլորը գնացին» և Միխայիլ Բրաշինսկու «Շոպինգ տուրը»: Ոչ խաղարկային կինո անվանակարգում լավագույն աշխատանք է ճանաչվել Իրինա Վասիլևայի «Կինոն ավարտվեց» ֆիլմը: Ժյուրիի հատուկ մրցանակի է արժանացել Աշոտ Ջազոյանի և Արման Երիցյանի «Ռուսաստան: Պոզիտիվ» ֆիլմը: Անիմացիոն ֆիլմերի շարքում լավագույնն է ճանաչվել Ալեքսեյ Տուրկուսի «Ալեհեր ձիավորը»: Partner news Փառատոնի մրցութային փուլում ընգրկված էր 130 ստեղծագործություն արվեստի տարբեր բնագավառներից Նա The Doors խմբի հիմնադիրներից է Գործակալությունը տեսագրել է, թե ինչպես են երկու ռուսախոս տղամարդ փող առաջարկում՝ մասնակիցներից մեկի օգտին քվեարկելու համար։ Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։ Partner news |